Ես գրում եմ քեզ նամակը իմ կռվի դաշտից,
Մամ գիտեմ կարոտել սպասում ես ինձ,
Ես պիտի պաշտպանեմ իմ տունը հայրենի,
Ու գիտեմ աչքը մեր ճամփին է մայրերի...
Մամ ես կգամ հաղթած կռիվը տուն,
Գիտեմ որ դու սպասում ես ինձ արթուն...
Մամ քո զինվորն եմ ես
Հանկարծ էլ չտխրես
Ես հաղթելու եմ ու գալու եմ
Որ նորից ինձ գրկես...
Պահելու ենք, հայրենիքը մեր կյանքի գնով,
Երդումն է, իմ հենց նրա անունով,
Մոտ է մեր, հաղթանակը հավատա ինձ մամ,
Ու շուտով, ես հաղթած կռվից քեզ մոտ կգամ...
Որ քեզ սեղմեմ, կրծքիս ամուր ամուր,
Ու քեզ ասեմ, մամ ջան ձեռքդ ինձ տուր...
Մամ քո զինվորն եմ ես
Հանկարծ էլ չտխրես
Ես հաղթելու եմ ու գալու եմ
Որ նորից ինձ գրկես...