Հայոց ազգի արմատները դեռ կխորանան
Հայ բանակի սահմանները ամուր կմնան
Նվիրյալին վայել է ձեր սխրանքը տղերք /
Ավաղ դուք էլ դարձաք սրտիս ցավոտ մի նոր վերք / x2
Ուրֆանյան հրամանատար հողին կանգնեցիր սատար
Հագիստ գտաք բլուրում հայոց քաջեր անտրտում
Ձեզ պես քաջը անմահ է հավերժ կապրեք մեր սրտում
Արծվի նման թև առել, սավառնում եք երկնքում
Նորից արցախ, նորից թուրքը սահմանը խախտեց
Հայոց արդար քաջ զինվորը նահանջ չընդունեց
Գոյամարտում փամփուշտները հանկարծ վերջացան /
Աբաջյանիս նռնակն արեց թուրքին ցիրուցան/ x2
Ուրֆանյան հրամանատար հողին կանգնեցիր սատար
Հագիստ գտաք բլուրում հայոց քաջեր անտրտում
Ձեզ պես քաջը անմահ է հավերժ կապրեք մեր սրտում
Արծվի նման թև առել, սավառնում եք երկնքում
Չենք հանդուրժի խուժան թուրքի արնախում վարքը
Քյարամի պես անմեղների դաժան սպանդը
Ի՞նչ մայրեր են ձեզի ծնել/բերել/ քաջեր մեր անհաս/
Աստծո լույսը ձեր օջախից լինի անպակաս/ x2
Ուրֆանյան հրամանատար հողին կանգնեցիր սատար
Հագիստ գտաք բլուրում հայոց քաջեր անտրտում
Ձեզ պես քաջը անմահ է հավերժ կապրեք մեր սրտում
Արծվի նման թև առել, սավառնում եք երկնքում x2