I
Ես այսօր խոստովանում եմ,
Որ դու միակն ես,
Դու միակն ես ում իմ
Սերը նվիրել եմ ես իմ կես,
Դու ես ժպիտիս պատճառը,
Իմ աչքերի լույսն ու փայլը,
Սիրահարվել են քեզ գժի պես,
Թող երգեն բոլոր աստղերը,
Թող վարարեն քամիները,
Սիրտը իմ քո սերն է երազել:
Կրկներգ
Ես սպասել եմ քեզ երկար,
Ու դու հանկարծ իմ կյանք մտար,
Բոլորից թաքուն պահված
Սրտիս հասցեն ինչպե՞ս գտար:
Դու ծնվել ես, որ սիրեմ քեզ
Իմ կյանքից էլ առավել,
Ես երջանիկ եմ, որ քեզ եմ հանդիպել:
II
Վերևում այս պարզ երկինքը,
Թող լինի վկա,
Աշխարհում քեզնից բացի
Ուրիշ արև չկա հավատա,
Իմ սրտից ծնված խոսքերը,
Թող շարժեն քո նուրբ լարերը
Որ հնչի մեր սիրո մեղեդին,
Թող երգեն բոլոր աստղերը,
Թող վարարեն քամիները,
Քեզ եմ երազել միշտ իմ կողքին:
Կրկներգ
Ես սպասել եմ...
Կրկներգ(2)
Իմ սիրո հեքիաթն ես,
Դու Աստծո նվերն ես,
Չեմ թողնի դառնաս ինձ օտար:
Ձեռքդ պինդ բռնել եմ
Քեզնով մեծացել եմ
Կյանքս էլ կտամ քեզ համար:
Կրկներգ
Ես սպասել եմ...(2X)