Սեր իմ»
1_ ին մաս
Քեզ հետ ապրած ամեն րոպեն անգին,
Ամբողջ մի կյանք է ինձ համար,
Հուշերը իմ չունեն արժեք ու գին,
Քեզ իմ սիրով եմ շնորհակալ:
Անգամ եթե գտնեմ խոսքեր շատ թանկ,
Համարելու եմ միշտ կիսատ,
Չի հերիքի ոչ խոսք, ոչ երկու կյանք,
Սիրո համար իմ անհատակ:
Կրկ.
Սեր իմ քեզ իմ սիրով
Երկինք եմ հանելու,
Մեր երազած սիրո
Աշխարհն եմ տանելու:
Սեր իմ քեզ իմ սիրով
Աստղեր եմ բերելու,
Մեր երազած սիրո
Աշխարհն է լինելու:
2_ րդ մաս
Ես քեզ մի օր մեկնել եմ ձեռքը իմ,
Ու չի եղել անգամ մի պահ,
Որ դու թողնես իմ ձեռքն ու հույսը իմ,
Մենք միասին ենք մինչև մահ:
Թե լավ թե վատ օրերը իմ կյանքի,
Ամեն ինչ քոնն է ու քեզ հետ,
Ես երջանիկ եմ ու առանց չափի,
Ես երջանիկ եմ հենց քեզ հետ:
Սեր իմ քեզ իմ սիրով
Երկինք եմ հանելու,
Մեր երազած սիրո
Աշխարհն եմ տանելու:
Սեր իմ քեզ իմ սիրով
Աստղեր եմ բերելու,
Մեր երազած սիրո
Աշխարհն է լինելու: