Անվերադարձ
Մի ճանապարհի նման դու անցար,
Մի անդարման վերք թողիր իմ սրտին,
Սպասեցի քեզ շատ երկար, դու չեկար,
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ,
Բայց ավաղ մնացի ես մենավոր:
Տարիները անցան,
Մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան, մայրամուտի վերջին շողի նման:
Տարիները անցան,
Մեր սերն ու արցունքները հուշ դարձան,
Երազներս հանգան, մայրամուտի վերջին շողի նման:
Տարիները անցան:
Անցան օրեր,
Չմոռացա ես քեզ իմ սիրելի
Ու սերն ու կարոտը սրտում պահած,
Քո ջերմ համբույրները չմոռացած:
Ու այս կյանքի ուղիներում դժվար, հեռավոր,
Հուսացի դարձյալ հանդիպելու քեզ,
Բայց ավաղ մնացի ես մենավոր