Լույս աշխարհ եկող ամեն մի բալիկ
Երջանկացնում է մի նոր ընտանիք
Նրանց գալուստը մեզ լույս է բերում
Ու մեր օրերը խինդով է լցնում .
Երջանկությունից գոռում ենք գոչում
Հարազատ մարդկանց մեզ հյուր ենք կանչում
Ով որ տեսել է ինձ կհասկանա
Ով էլ որ չունի թող որ ունենա :
Թող արև արև լինի բալիկներին
Անդադար ժպիտ լինի աչիկներին
Միշտ անհոգ ու երջանիկ մանկություն թող լինի
Աշխարհի բոլոր մանուկներին :
Ապրեք ձեր կյանքում քնքուշ ու բարի
Ամեն մեկտ մի ծաղիկ աշխարհի
Թող որ ձեր ճամփան միշտ կանաչ լինի
Աստված բոլորիտ պահապան լինի .
Միշտ խաղաղություն ամբողջ աշխարհին
Արևը շողա մեր բալիկներին
Թող որ մեծանան լավ մարդիկ դառնան
Իրենց փոքրերով միշտ ուրախանան :