I
Աչքերիս չեմ հավատում, որ իմ անհուն սրտում,
Մի զգացմունք է արթնանում ինձնից թաքուն,
Պայքարում է սիրտս, որ չասեմ թե ինչ եմ զգում,
Բայց հուզմունքս քեզ աչքերս են մատնում,
Ասա ոնց դու քայլ առ քայլ իմ սրտին հասար,
Որ զարկում են մեր սրտերը հիմա հավասար։
Կրկներգ
Աշխարհն՝ աշխարհով, մենք էլ՝ երկուսով,
Ոնց ինձ քոնը քոնը քոնը դարձրեցիր սրտով,
Աշխարհն՝ աշխարհով, դու համառ սիրով,
Ինձ հենց քոնը քոնը քոնը դարձրեցիր այսօր,
Մի աշխարհ ենք երկուսով։
II
Քեզ տանջել ու չարչարել եմ, բայց դու անդադար,
Պայքարել եմ իմ ու քո սիրո համար,
Ինձ այնպես ինչպես որ կամ միշտ ընդունել ես միշտ,
Ու չկա հիմա կասկած էլ իմ սրտում,
Որ մենք թե լավ և թե վատ, թե հարուստ աղքատ,
Օրերի դեմ երկուսով ենք մեկ է անընդհատ:
Կրկներգ
Աշխարհն՝ աշխարհով...
Կրկներգ(2)
Այսօր ու միշտ, թե թախիծ թե վիշտ, քեզ հետ եմ,
Համ անձրևին, համ քամոտ սաստիկ ցրտին մեկ է,
Ես քո դու իմ լինենք առաջինը ու վերջինը: