Քեզ եմ երազել,
Քո հոգու մեջ տունն իմ կառուցել
Ու հիմա գրկել ես,փրկել հոգիս։
Դու ինձ անսովոր,բայց սովորական քո սիրով
Փաթաթիր սրտիս իմ ամենակարևոր։
կրկ.
Երկինքն ու հողը ինձ ժպտում են,
Երբ իմ սրտում կարդում են քո անունը,
Երբ իմ վարսերը մեղմ շոյում ես,
Քարանում եմ նորից ծնվում,
Իմ գտնված խաղաղությունն ես,
Իմ լռությունն ես,իմ իմաստությունն ես,
Ես գիտակցում եմ,որ սիրում եմ,
Վերանում գրկում քո անձայն,
Դու իմ սկիզբ,իմ վերջաբան։
Քեզ ամբողջ կյանքում լինելու եմ գիժ սիրահարված,
Սիրտն է իմ ապրում քո սիրուց ծնված,
Դու իմ էություն,մտքերիս ճախրող երջանկություն,
Դու իմ սեր անհուն,
Դու իմ սեր հավերժություն
կրկ.
Երկինքն ու հողը ինձ ժպտում են,
Երբ իմ սրտում կարդում են քո անունը,
Երբ իմ վարսերը մեղմ շոյում ես,
Քարանում եմ նորից ծնվում,
Իմ գտնված խաղաղությունն ես,
Իմ լռությունն ես,իմ իմաստությունն ես,
Ես գիտակցում եմ,որ սիրում եմ,
Վերանում գրկում քո անձայն,
Դու իմ սկիզբ,իմ վերջաբան։