Ուր են , ուր են այն օրերը ,
Ուր են այն խոսքերը ,
Որ ասել էր ինձ իմ սիրելին
Ուր են , ուր են քո աչքերը,
Քո լուռ հայացքները ,
Որ գերել են իմ հոգին :
Տեսնես ուր ես ,
Ում ես երազել , որ չես հասել ,
Քեզ չեմ մոռացել , ետ արի նորից :
Տես , երազում է իմ հոգին ,
Որ լինես դու իմ կողքին ,
Խենթի պես սիրում եմ քեզ :
Սեր , մոռացել ես իմ մասին ,
Չենք լինի էլ միասին ,
Կարոտով սպասում եմ քեզ ,
Սիրում եմ քեզ , Արի …
Լուռ են , լուռ են իմ օրերը ,
Լուռ են իմ հուշերը ,
Անիմաստ է կյանքն իմ առանց քեզ
Զուր են , զուր են երազներս ,
Զուր են իմ հույզերը ,
Որ ապրում են իմ հոգում :
Տեսնես ով է , ով է այն միակը քո սրտի ,
Որ քեզ կուղեկցի քո ամբողջ կյանքում :
Տես , երազում է իմ հոգին ,
Որ լինես դու իմ կողքին ,
Խենթի պես սիրում եմ քեզ :
Սեր , մոռացել ես իմ մասին ,
Չենք լինի էլ միասին ,
Կարոտով սպասում եմ քեզ ,
Սիրում եմ քեզ , Արի… (x2)