Սրտի մեջ էլ կան աստղեր,
Որ քնած են լուռ ու մունջ,
Բայց հանկարծ գալիս է սեր՝
Ու սրտի աստղերն առնում են շունչ։
Հանդիպում կա միամիտ,
Որ դառնում է կյանք ու սիրտ,
Քեզ հասնելն էր շատ դժվար,
Բայց գտա հնար։
Սիրելով, սիրելով, սիրելով քեզ կրակոտ,
Բերելով , բերելով, բերելով սիրտս քեզ մոտ։
Կարևորը ,որ սերը կա,
Մի կաթիլ ջուրը ծով էլ կդառնա,
Ինչքան շատ եմ քեզ ճանաչում՝
Ավելի եմ սիրահարվում։
Կարևորը ,որ սերը կա,
Մի կաթիլ ջուրը ծով էլ կդառնա,
Օրեցօր ավելի ուժգին
Կսիրի իմ հոգին։
Կա սիրո ոսկե օրենք,
Ես ու դու դառնում ենք ՝ մենք,
Մի երկինք ու մի աշխարհ,
Տիեզերք՝ երկուսիս համար։
Երազում տեսածը քո,
Սիրահար երգի ներքո
Իրական դարձավ հենց նոր,
Հենց հիմա, հենց այսօր։
Սիրելով, սիրելով, սիրելով քեզ կրակոտ,
Բերելով , բերելով, բերելով սիրտս քեզ մոտ։
Կարևորը ,որ սերը կա,
Մի կաթիլ ջուրը ծով էլ կդառնա,
Ինչքան շատ եմ քեզ ճանաչում՝
Ավելի եմ սիրահարվում։
Կարևորը ,որ սերը կա,
Մի կաթիլ ջուրը ծով էլ կդառնա,
Օրեցօր ավելի ուժգին
Կսիրի իմ հոգի՜ն։ }3x