1
Այսօրվա ուրախության պատճառն են հարսն ու փեսան:
Գեղեցիկ հարսն ու փեսան,թե ինչպես իրար տեսան,իրար տեսան:X2
Դե եկեք պար բռնենք,ուրախ ջան ասենք լսենք:
Թամադա ջան թամադա կենացներ խմենք:X2
2.
Իմ սիրտը լիքն է քո վառ երգերով:
Գերեցիր յար ջան էդ քո հայացքով:
Հոգնեցին թևերս էլ չեմ գրկի քեզ,
Կուրացան աչքերս էլ չեմ տեսնի քեզ X2
Ների ների ներասա
Շենի շենի շենասա X3
3.
Սևանս մի օր հարս է դառնալու,
Իր մասիս սարին ետ է կանչելու:X2
Հարսանիքին այդ ես եմ երգելու
Գովքը գովելու տաղեր ասելու:X2
4.
Մենակ ճամփորդ եմ հոքնած ուժասպառ,
Անցել եմ կյանքիս փշոտ ճանապարհ:
Անցել եմ յար ջան սարեր ու ձորեր
Մեն մենակ քաշել սևամա շորեր:X2
Ախ օրեր օրեր ուրեք ինձ տանում,
Ախ օրեր օրեր ուրեք հեռանում:X2
5.Եկել են օրերը մեր երջանկության,
Բացվել են դռները սիրո պատմության:X2
Արի իրար հետ կապենք կամուրջը մեր կյանքի,
Արի վայելենք գալիք օրերը մեր բախտի:
Թող չփակվեն դռները ախ իմ անբախտ կյանքի:X2
Գարունը բարով եկավ իմ սրտով
Ես քեզ սիրում եմ հայկական սիրով:X4
Ախ հայկական սիրով X2