I
Ես անմիտ, միամիտ խոսքերով քեզ ինձանից վանեցի,
Ու հիմա,
Ու հիմա սիրտը իմ զղջում է, հառաչում է, քեզ կանչում է:
Ասացիր՝ հեռացիր, գնացի որ էլ չգամ, քո կյանքում էլ չկամ,
Բայց գիտեմ, որ քո խիղճը ինձ դեռ պահանջում է, քեզ տանջում է,
Հաստատ...
Բաժանման պատճառը սերն էր իմ հպարտ,
Թողեցի ես իմ սերը անավարտ:
Կրկներգ
Երանի քեզ մոտ գայի, գայի,
Երանի չուշանայի,
Երանի քեզ սեր տայի, տայի,
Որ անսեր չմնայի:
Երանի ես քեզ խոստանայի,
Որ քոնը կլինեմ հավետ,
Աչքերիս հիմա նայիր, նայիր,
Դե մի բառ խոսիր ինձ հետ:
II
Ես անմիտ, միամիտ խոսքերով քեզ ինձանից վանեցի,
Ու հիմա,
Ախ հիմա սիրտը իմ զղջում է, հառաչում է, քեզ կանչում է:
Պետք է քեզ դեռ ներել սովորել ու հասկանալ, որ անթերի մարդ չկա,
Հետ արի, թե քո խիղճը ինձ դեռ պահանջում է, քեզ տանջում է,
Հաստատ...
Բաժանման պատճառը սերն էր մեր հպարտ,
Թողեցինք մենք մեր սերը անավարտ:
Կրկներգ
Երանի քեզ մոտ գայի...(4X)