Տվեք թև
Էս ոնց անցան հեռացան տարիներս հևիհև x2
Մնացել եմ առանց թև զմրուխտ հավքեր տվեք թև x2
Ճամփորթ եմ ես հեգ տխուր տարիներս անցան զուր x2
Մնացել եմ առանց թև զմրուխտ հավքեր տվեք թև x2
Առանց հուշ վարդ ինչ արժեմ ամեն հուշս կյանք արժե x2
Մնացել եմ առանց թև զմրուխ հավքեր տվեք թև x2
Էն թողած երգս անուշ էն սիրո խոսքը քնքուշ
Ուրիշ սիրահար թող երգի անուշ
Սերս երգ է ինձ տվել երգերիս հետ մեծացել
Քանի երգս կա սիրտս է ջահել
Կրկներգ
Գարուն կգա ու հավքերը նորից կգան ետ
Ջահել օրերը որ թռան էլ չեն գալու ետ x2
Էն ճամփեն ես չիմացա ոնց անցա չհասկացա
Ձեզ թողի անցա իմ ջահել օրեր
Թե մի օր գարնան թևին դուք էլ գաք ինձ մոտ կրկին
Կփայփայեմ ձեզ իմ ջահել օրեր
Կրկներգ x4
Մնացել եմ առանց թև զմրուխտ հավքեր տվեք թև
Խոսք և երաժշտ. Գուսան Արտակ Արամյան