I
Հեռացել ես, էլ չկաս, դարձել օտար ու անհաս,
Ինձ թողել ես մեն-մենակ, մեն-մենակ եմ շարունակ,
Նորից հետ եկ անջիգյար, նորից ինձ քո գիրկը տար,
Ուզում եմ առաջվա պես, առաջվա պես ինձ սիրես,
Ուզում եմ առաջվա պես, առաջվա պես ինձ սիրես, բայց:
Կրկներգ
Անձրև է եկել կաթ, կաթ, կաթ,
Մաքրել է սիրո հետքերը հատ-հատ,
Մաքրել է տարել, տես չի եղել ասես,
Ասես չենք սիրել իրար խենթի պես,
Մաքրել է տարել, տես չի եղել ասես,
Ասես չենք սիրել, ասես չենք սիրել,
Անձրև է եկել կաթ, կաթ, կաթ,
Կաթ, կաթ, կաթ:
II
Հեռվից ես քեզ տեսնեի, սիրուն դեմքիդ նայեի,
Երեսդ վառ արեգակ, արեգակ ես հուր կրակ,
Նորից հետ եկ իմ անգին, նորից շողա իմ կրկին,
Ուզում եմ առաջվա պես, առաջվա պես սիրեմ քեզ,
Ուզում եմ առաջվա պես, առաջվա պես սիրեմ քեզ, բայց:
Կրկներգ
Անձրև է եկել կաթ, կաթ, կաթ...(3X)