ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ...
Թե սիրում է, տարվա տեղը մարդ պիտի սիրի դարերով,
Որ գժվի ու տեղնուտեղը սիրի իր սրտի լարերով...
Երանի տամ էն մարդուն, ով կսիրի մեկին ու մի անգամ...
Ինձ ամուր-ամուր գրկիր, որ
Խենթանամ ու մի քանի օր
Ես էլ քո սիրուց խելքի չգամ...
Ոչ ավել, ոչ պակաս
Երազանք ես, որ կաս,
Երանի քեզանից
Սիրտս լինի անպակաս:
Մի՞թե չես տեսնում, թե ո՜նց եմ քեզ հանդիպելիս թևավորվում,
Զարմանում եմ, ախր, ո՞նց է սիրտը իմ ներսում տեղավորվում:
Ինձ համար քո մի ժպիտը էս կյանքից ավելի թանկ արժե,
Սիրող սիրտս գողանում ես,
Իմ հոգին կարողանում ես
Քո մի համբույրով տեղից շարժել: