Ժայռի տակից բխում է պաղ աղբյուրը
Կարկաչելով հոսում է զուլալ ջուրը
Ախ երանի հասնի յարիս հով անի
Սիրուց էրված սրտին գուցե զով անի … 2
Բացեմ ճամփեն աղբյուրի զուլալ
Հասնի յարիս որ խմի հալալ … 2
Թող հագենա ծարավը նրա
Աչքը գցի իմ սիրո վրա … 2
Ես էլ զուլալ ջրից ախ մի կում առնեմ
Չէ որ սիրահար եմ մի գուցե վառվեմ
Իմ յարնել է սիրուն մարալ է կարծես
Աղբյուրը խաբար տա որ սիրում եմ քեզ … 2
Աշուղ Երամ երգտ պարզ է ու զնգուն
Սիրահարված յարի գովքն է թնդում
Ջրի նման հոսի սիրող սրտերում
Աշխարհը թող լսի ինչպես են սիրում … 2