I
Արթնացա ու նորից եկավ իմ առավոտը,
Ես վառում եմ ծխախոտը,
Վայելում եմ նորից անսեր իմ դառը սուրճը,
Ու նայում եմ քնած շուրջս,
Ու ինչպես միշտ նորից խեղդում են գործն ու հոգսը,
Չի լռում իմ հեռախոսը,
Մարդուն գուցե գեղեցկացնում է աշխատանքը,
Բայց թռնում է ջահել կյանքը։
Գոնե շուտ գա, շուտ գա էս ուրբաթը,
Մոռանամ իմ ցավն ու դարդը,
Հեռանամ, գնամ իմ հոգսերից հեռու,
Հավաքվեն նորից իմ ընկերները,
Անջատեմ ես իմ ներվերը,
Տղերքով գնանք հավեսով խմելու։
Կրկներգ
Բայց գինու հետ կին ա պետք, կին ա պետք, ախ, կին ա պետք,
Որ օրը չանցնի անպետք, առանց սեր ու առանց հետք,
Բայց գինու հետ կին ա պետք, կին ա պետք, լավ կին ա պետք,
Ախ առանց կնոջ էս կյանքը փուչ է,
Կին սիրելը միշտ էլ քիչ է
II
Մեն մենակ եմ նորից եկավ անքուն գիշերը,
Մտածում եմ ինչ է սերը,
Տեսնես երբ պիտի հանդիպի ինձ իմ միակը
Տաքացնի իմ սառը կյանքը,
Գոնե շուտ գա, շուտ գա էս ուրբաթը,
Մոռանամ իմ ցավն ու դարդը,
Հեռանամ, գնամ իմ հոգսերից հեռու,
Հավաքվեն նորից իմ ընկերները
Անջատեմ ես իմ ներվերը,
Տղերքով գնանք հավեսով խմելու։
Կրկներգ
Բայց գինու հետ կին ա պետք...(2X)