Օրեր Օրեր (Orer Orer)
Կյանքը ինձ աշխարհում մեկ անգամ է տրված,
Թե ինչքան ես կապրեմ ՝ մենակ գիտի Աստված ։ (2x)
Կրկն․ 2 անգամ
Օրեր օրեր կյանքիս օրեր, ինչու եք դուք գնում
Օրեր օրեր կյանքիս օրեր ինձնից եք հեռանում։
Նպատակներ շատ կան, ժամանակն է իմ քիչ,
Ինչ որ չեմ հասցնի՝ որդիս կանի ոչինչ։ (2x)
Կրկն․ 2 անգամ
Երբ ես ջահել էի , չեմ մտածել անգամ,
Մեծացա հասկացա, որ թանկ է ամեն բան։