1֊ին տուն
Քեզ սիրեցի, ողջ աշխարհը իմացավ
Ջրի գնաց, ինչու յարս ուշացավ։
Արի տեսնեմ ես քեզանով հիանամ
Դու ինձ պատմիր, ես քո դարդը իմանամ։
Կրկներգ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Ջուր բեր խմեմ` ես քո ջրից զովանամ
Քո անունդ միշտ շուրթերիս է Մարիամ
Դու առաջին վարդն ես սրտիս իմացիր
Ես մենակ եմ, արի բախտիս միացիր։
2֊րդ տուն
Մի թե յարս շատ հեռու է գնացել
Ծաղիկների հոտով արբել֊մնացել
Աղբյուրի մոտ նրան տեսա սիրեցի,
Համբյուրները շատ կարճ էին` այրեցին։
Կրկներգ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Ջուր բեր խմեմ` ես քո ջրից զովանամ
Քո անունդ միշտ շուրթերիս է Մարիամ
Դու առաջին վարդն ես սրտիս իմացիր
Ես մենակ եմ, արի բախտիս միացիր։
↗
Ջուր բեր խմեմ` ես քո ջրից զովանամ
Քո անունդ միշտ շուրթերիս է Մարիամ
Դու առաջին վարդն ես սրտիս իմացիր
Ես մենակ եմ, արի բախտիս միացիր։