ՀԻՇԱՏԱԿ
Խոսք և երաժշտ.՝ Արմինա Չտրկյանի
1. Հանուն հողի մեր եղավ պայքար,
Քաջ մարտիկները մարտի ելան,
Հայոց սուրբ հողը ներկվեց արյամբ,
Ընկան քաջերը, դարձան նահատակ:
Նահատակ զինվորներ, միշտ անմահ, նահատակ զինվորներ,
Նահատակ զինվորներ, միշտ անմահ, նահատակ զինվորներ:
ԿՐԿՆԵՐԳ.
Ձեզ, ձեզ համար կաղոթեմ ես անվերջ,
Ձեզ, ձեզ համար կվառեմ ես մոմեր,
Թող ձեր հոգին սավառնի երկնքում,
Դուք միշտ անմահ կմնաք մեր սրտում:
2. Հայոց երկիրը ձեզնով է հպարտ,
Դու՛ք հերոսներ եք հզոր և անհաղթ,
Ձեր շիրիմները մեզ միշտ կպատմեն,
Որ դուք եղել եք, կաք, կլինեք:
Նահատակ զինվորներ,միշտ անմահ,նահատակ զինվորներ,
Նահատակ զինվորներ,միշտ անմահ,նահատակ զինվորներ:
ԿՐԿՆԵՐԳ.