I
Ամեն մի տղա, երազում ուզում է, որ ամուսնանա,
Այնպես մեկին միանա, որ ամեն օր իր ընթացով հիանա,
Ամեն, ամեն մի տղա, երազում ուզում է, որ ամուսնանա,
Այնպես մեկին միանա, որ օր ու գիշեր իր սիրով հիանա,
Հիմա, արևս, բախտս բախտիդ եմ կապել,
Ու սիրտս քո սրտի հետ է խաչվել:
Կրկներգ
Դու երդվեցիր հարսանիքիդ օրը,
Հագած, կապած սպիտակ հարսի շորը,
Սիրով կլցնես իմ ամեն օրը,
Այսօրվանից, մեր տուն տանեմ,ցավդ տանեմ,
Ես երդվում եմ հարսանիքիս օրը,
Հագած, կապած քո հավանած շորը,
Քեզ կնվիրեմ իմ ամեն օրը,
Թող իմանան բոլորը, որ սիրում եմ քեզ:
II
Ամեն մի աղջիկ, երազում ուզում է լինել երջանիկ,
Կազմել տուն ու տանիք, ունենալ սիրով ամուր լավ ընտանիք,
Ամեն, ամեն մի աղջիկ, երազում ուզում է լինել երջանիկ,
Կազմել տուն ու տանիք, նվիրել իր սիրուն մի անուշ բալիկ,
Հիմա, արևս, բախտդ բախտիս ես կապել,
Ու սիրտդ իմ սրտի հետ է խաչվել:
Կրկներգ
Դու երդվեցիր հարսանիքիդ օրը,
Հագած, կապած սպիտակ հարսի շորը,
Սիրով կլցնես իմ ամեն օրը,
Այսօրվանից, մեր տուն տանեմ, ցավդ տանեմ,
Ես երդվում եմ հարսանիքիս օրը,
Հագած, կապած քո հավանած շորը,
Ես կլցնեմ ամեն մի օրդ,
Թող իմանան բոլորը, որ սիրում եմ քեզ:
Դու երդվեցիր հարսանիքիդ օրը,
Հագած, կապած սպիտակ հարսի շորը,
Սիրով կլցնես իմ ամեն օրը,
Թող իմանան բոլորը, որ սիրում ես,
Դու երդվեցիր հարսանիքիդ օրը,
Հագած, կապած սպիտակ հարսի շորը,
Սիրով կլցնես իմ ամեն օրը,
Այսօրվանից, մեր տուն տանեմ, ցավդ տանեմ,
Ես, ես երդվեցի էս օրը,
Հագած, կապած քո հավանած շորը,
Քեզ կնվիրեմ իմ ամեն օրը,
Թող իմանան բոլորը, որ սիրում եմ քեզ: