I
Լուռ ասում է հողը հայրենի,
Հայ զինվոր քեզ փառք ու երանի,
Դու վառ օրինակ ես, որ նորից,
Հերոսներ ծնվում են հայ մորից,
Լուռ ցավում է հողը հայրենի,
Օրհնելով իր քաջ զավակներին:
Կրկներգ
Հայրենիքը մոր պես աղոթում է,
Անփորձանք լինես հայոց զինվոր,
Քո խիզախ անունը մեր սրտում է,
Մերօրյա հերոսն ես փառավոր,
Հայ զինվոր:
II
Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի,
Խաչ դարձար գավթում հայոց վանքի,
Քո հավատքն ուժեղ է թշնամուց,
Մահն է սարսափում քո քաջ ոգուց,
Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի,
Խաչ դարձար գավթում հայոց վանքի:
Կրկներգ
Հայրենիքը մոր պես աղոթում է...
Կրկներգ(2)
Հայրենիքը մոր պես աղոթում է,
Տեր Աստված հեռու կույր գնդակից,
Մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է,
Հայ զինվոր անպարտ մեր բանակի,
Հայ զինվոր: