Խոնարհվել եմ ես ուզում
Ինչքան հաճախ քո հոգին,
Հպարտության համար իմ,
Անխոս ծածուկ տեղերում,
Պիտի նեղվի ու լացի:2
Խոնարհվել եմ ես ուզում,
Քեզ փարվել եմ ես ուզում,
Քեզ հետ ձուլվել եմ ուզում իմ Հիսուս:2
Ուժերով իմ մարդկային,
Երբ փորձում եմ խոնարհվել,
Խորացնում եմ ավելի
Անմխիթար վիճակն իմ:2
Խոնարհվել եմ ես ուզում,
Քեզ նմանվել եմ ուզում,
Խոնարհ ու հեզ,իմ Փրկիչ Տեր Հիսուս:2
Բավ է արդեն ով իմ Տեր,
Որ ինքս ինձ համոզեմ,
Թե քայլում եմ քո ճամփով,
Խոսքերիդ մեջ մնալով:2
Ազատիր ինձ ինձանից,
Ազատիր ինձ իմ եսից,
Ազատիր ինձ այս բեռից Տեր Հիսուս:2