Ամպեց, կորավ լուսնկան,
Արտեր, մտեք քուն,
Ամպեց, կորավ լուսնկան,
Արտեր, մտեք քուն,
Արտով կանցնի իմ ճամփան՝
Կերթամ յարիս տուն,
Արտով կանցնի իմ ճամփան՝
Կերթամ յարիս տուն։
Կրկներգ․․2․Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես…
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես,
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես,
Մեկ էլ ծովակն իմ Վանա՝
Մորս աչքի պես,
Մեկ էլ ծովակն իմ Վանա՝
Մորս աչքի պես: