Քայլում են հպարտ զինվորներ անպարտ
Հաղթական երգով, դե՛, գնա՜ք բարով:
Եղբայրներ, հայրեր շարքերում կանգնել
Գնում են կռիվ, դե՛, գնա՜ք բարով:
(ԿՐԿՆԵՐԳ)
Հովը սարերի քաջ մարտիկների ոգով
Կմնաս հավետ կանգուն, Արցա՛խ, դու ի՛մ տուն:
Երգը իմ սրտի մորս աղոթքի ձայնով
Համբարձվեց հոգիդ վիրավոր,
Գնաս բարո՜վ, հա՛յ զինվոր,
Մութ ու ցուրտ օրեր ու դժվար պահեր
Եկան ու անցան լացի հետ մանկան:
Ու շողաց մի պահ հեռվում եռագույն.
Մարտիկները քաջ տուն էին դառնում:
(ԿՐԿՆԵՐԳ)
Հովը սարերի քաջ մարտիկների ոգով
Կմնաս հավետ կանգուն, Արցա՛խ, դու ի՛մ տուն:
Երգը իմ սրտի մորս աղոթքի ձայնով
Համբարձվեց հոգիդ վիրավոր,
Գնաս բարո՜վ, հա՛յ զինվոր,
(ԿՐԿՆԵՐԳ)
Հովը սարերի քաջ մարտիկների ոգով
Կմնաս հավետ կանգուն, Արցա՛խ, դու ի՛մ տուն:
Երգը իմ սրտի մորս աղոթքի ձայնով
Համբարձվեց հոգիդ վիրավոր,
Գնաս բարո՜վ, հա՛յ զինվոր,
Գնաս բարո՜վ, հա՛յ զինվոր,
Աստված քեզ հետ, հա՛յ զինվոր: