Գարնան գալու բույրն եմ ես սիրում,
Ամռան մրգի գույնն եմ ես սիրում,
Աշնան հատնող քաղցր արևը,
Ձմռան ամպի ձյունն եմ ես սիրում:
Կարմիր վարդի ալն եմ սիրում
Ուռիների լալն եմ սիրում
Ու մեր թաղի ճամփաներով
Թելիկ-մելիկ քո գալն եմ սիրում: (2 անգամ)
Աստղ ու լուսնի խաղն եմ ես սիրում,
Ծաղիկների շաղն եմ ես սիրում,
Թեև երգեր շատ կան աշխարհում,
Սայաթ Նովի տաղն եմ ես սիրում:
Կարմիր վարդի ալն եմ սիրում
Ուռիների լալն եմ սիրում
Ու մեր թաղի ճամփաներով
Թելիկ-մելիկ քո գալն եմ սիրում: (2 անգամ)
Քո Նազելին քեզ երգ է հյուսում
Երգերի մեջ հոգին է խոսում
Կարոտ կանչս միթե չես լսում
Յար քո անուշ ձայնն եմ ես սիրում
Կարմիր վարդի ալն եմ սիրում
Ուռիների լալն եմ սիրում
Ու մեր թաղի ճամփաներով
Թելիկ-մելիկ քո գալն եմ սիրում: (2 անգամ)