Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,
Քեզանից սեր առնել, միշտ եմ փափագում,
Անքուն անդադար, ես քեզ եմ տենչում,
Ոտքիդ տեղերն են սիրուն ջան, ծաղկում կանաչում:
Երկնային հրեշտակ, դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են, տարին մեկ անգամ,
Բայց դու գարունն ես սիրուն ջան հավերժ անթառամ:
Անցնում են կյանքիս, ջահել օրերը,
Պայծառ է մնում, քո ազնիվ սերը,
Ես քո սիրածն եմ, ինձ մի չարչարի,
Եկ կյանքիս կյանք բեր սիրուն ջան, քո սրտով բարի: