Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով, խավարի մեջ համատարած
Կհալածես քո տեսիլքներն արևավառ
Կխարխափվես ու խավարին չես հավատա
Արցունքներիդ միգամածին խորին գնով
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սրի քողի տակ հուսալից դու սիրահար
Կտառապես ու վշտերին չես հավատա:
Վզիդ շղթա ու թևերիդ ծանր կապանք
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես շղթաներին չես հավատա
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփի վրա
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ
Ցավից կոռնաց ու ցավերին չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին ու համը
Կընկնես անշուշտ սակայն մահվան չես հավատա: