I
Այս կյանքում տեսա մի աղջկա,
Առանց որի, էլ կյանք չկա,
Նա ինձ գերեց ու հեռացավ,
Սիրող սիրտս, նրան հասավ:
Ամեն ինչ փոխվեց մեր կյանքում,
Սերը բույն հյուսեց մեր սրտերում,
Եվ արևը ծագեց, ջերմությամբ մեզ լցրեց,
Մեր սրտերը իրար կապեց:
Կրկներգ
Սիրող սիրտս քեզ հասավ,
Մի օրում երջանկացավ,
Ու հիմա մենք, միասին ենք
Լինելու ամբողջ կյանքում:
Իմ արևն ես դու դարձել,
Քո սիրով ինձ ջերմացրել,
Երջանիկ եմ, որ դու կաս
Հենց իմ կյանքում, քեզ եմ սիրում:
II
Չեմ թողնի կյանքում դու տխրես,
Աչքերում քո արցունք չտեսնեմ,
Իմացիր, իմ միակն ես,
Հավատա, սիրում եմ քեզ:
Երազանքս այսօր կատարվեց,
Եվ հիմա իմ կողքին դու ես,
Քո սրտիկն եմ թակում,
Ներս եմ մտնում` սեր խոստովանում:
Կրկներգ
Սիրող սիրտս քեզ հասավ…
Կրկներգ(2)
Ամենասիրուն աղջիկն ես դու,
Իմ էությունն ես փոխել հենց դու,
Չեմ թողնի երբեք ես ձեռքը քո,
Տիրոջ պարգևն է, սերը իմ ու քո:
Ամենաբարի աղջիկն ես դու,
Իմ կյանքից առավել թանկ ես դու,
Չեմ թողնի երբեք ես ձեռքը քո
Տիրոջ պարգևն է,սերը իմ ու քո: