Արեգակը հոգնած ու խաղաղ, հրաժեշտ է տալիս իր երկրին
Նա ժպտալ է փորձում,բայց ավաղ յուր թախիծ կա դեմքին…
Նա սայլերն է գրկել հուր թևով և հիշում է սիրո ջերմ պահեր
Նա ջանում է ամեն մի ձևով սերն իր մ եջ գանձի պես պահել…
Արեգակ նորից դու պիտի ծագես,վաղը քո երջանիկ ժամը պիտի գա
Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես..հանդիպման խոսքի հրաշք չկա…
Երանի արևին ու երկրին ,սուրբ է սերը նրանց և անմար բաժանվում են առանց մի վերքի և հույսով են սպասում իրար…
Արեգակ նորից դու պիտի ծագես,վաղը քո երջանիկ ժամը պիտի գա
Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես..հանդիպման խոսքի հրաշք չկա…