1
Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ
Կաթնաղբյուր են եղել ինձ համար մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելեվեջ
Կրծքիդ վրա մաքուր,սուրբ տաճար մայրիկ---
Սուրբ տաճար մայրիկ------------------2
2
Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել
Հրճվել,ուրախացել վրաս ես աշել,
Մինչեվ մեծանալս,ինչեր ես քաշել
Մնացել ես անքուն,անդադար մայրիկ-------
Անդադար մայրիկ---------------------2
3
Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել
Մոտդ չեմ եկել քեզ չեմ մխիթարել,
Քո սուրբ պատգամները ճիշտ չեմ կատարել
Թողել եմ իղձերդ անկատար մայրիկ-------
Անկատար մայրիկ---------------------2
4
Ջիվանին եմ սխալմունքս զգում եմ
Ես քո հոգուդ համար միշտ աղոթում եմ
Ներիր քո մեղավոր որդուտ խնդրում եմ
Եղիր երկնքումը ինձ սատար մայրիկ-------
Ինձ սատար մայրիկ-------------------2
ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ-ԱՐԾՎԱՔԱՐ«ՔՅԱՎԱՌ»