Տունը կանչում է ինձ, տունը, որ մի ուղի ունի անհոգ սրտում:
Կյանքը բացում է ինձ, սերը, որ ես գիտեմ, կորավ անհետ,
Իմ սերը ես կտամ նորից, բայց ում, ում խոստանամ, ում մոռանամ, ում ես գրկեմ,
Ով է կանչել սերը կորած, ով է կանչել նրան հեռվից:
Պաղ են մտքերը հին, բայց անհամբեր մի ձայն ունի տեղ իմ հոգում:
Կյանքը տալիս է ինձ, մի գեղեցիկ պատկեր կորած,
Պատկերը այն նման է շատ բայց ում, ում խոստանամ, ում մոռանամ, ում ես գրկեմ,
Ով է կանչել սերը կորած, ով է կանչել նրան նորից հեռվից:
Մի լույս տեսա հեռվում, այն ինձ է գերել, և պարզ մի պատկեր, բերել է ինձ սեր:
Ում, ում խոստանամ, ում մոռանամ, ում ես գրկեմ,
Ով է կանչել սերը կորած, ով է կանչել նրան նորից հեռվից:
Եվ ում, ում խոստանամ, ում մոռանամ, ում ես գրկեմ,
Ով է կանչել սերը կորած, ով է կանչել նրան հեռվից: