Ախ Մարիամ
I
Ինձ խաբեցիր թե սիրում ես, տարար սար՝ սնձի,
Սինձ քաղեցի նվիրեցի, դու չառար ընձի,
Քո սերը իմ սրտին չգտավ մի արահետ,
Սիրո ցավի մնաց գերի իմ սիրտը անմեղ,
Քո սերը իմ սրտին կապող չգտավ մի դեղ,
Սիրո ցավի մնաց գերի իմ սիրտը անմեղ:
Կրկներգ
Ախ Մարիամ իմ սիրուն, քեզնից հուշ մնաց,
Արտասվող աչքերդ ու այտերդ թաց:(2X)
II
Ամեն տարի գարունքվա հետ, ելնում եմ ես սար,
Ծաղիկն ուսիս փունջ եմ անում, ընկնում քարեքար,
Ծաղիկն ուսիս փունջ եմ անում, նստում այն քարին,
Որի վրա վերջին անգամ տեսա Մարիամին:
Կրկներգ
Ախ Մարիամ իմ սիրուն...