Առաջին անգամ կյանքում երբ ես տեսա քեզ,
Քո անունն անգամ իմ միտքը չպահեց,
Ոնց կարող էր իմանալ սիրտս որ դու ես,
Այն միակը, որ իմ կյանքը ողջ փոխեց:
Ու վերջապես քո շուրթերից հնչեց սիրում եմ,
Ու ողջ աշխարհն այդ օրվանից իմը դարձավ,
Ես լիովին անմնացորդ ինձ նվիրում եմ
Այն զգացմունքին, որ երկնքից բաժին ընկավ:
Աննշան վեճից հոգին իմ փոթորկվում է,
Եվ հանգիստ քնել այլև չեմ կարող,
Միշտ այդպես է, երբ հոգիդ սիրահարվում է
Իսկական առաջին անկեղծ սիրով: