Իմ կյանքում ունեցել եմ սիրո վայելք անսահման,
Բայց սերն իմ կորցրել եմ` երանելի, աննման (2x)
(ԿՐԿՆԵՐԳ)
Ու՞ր, ու՞ր է կորած սերս, ու՞ր,
Ու՞ր են վառ հույսերս, ու՞ր,
Ու՞ր է սերս` ջինջ, մաքուր:
Տե՛ր, օգնի՛ր, ճամփա ցու՛յց տուր,
Որ, որ չայրվեն հույսերս զուր,
Ես գտնեմ իմ սերը լուռ,
Որ գրկեմ ամուր-ամուր
Ու տամ ջերմ սիրո համբույր:
Բայց, ավա՜ղ, ես դարձել եմ անտուն, անսեր ու մոլոր,
Քեզ իմ սեր ես փնտրում եմ,
Քեզ փնտրում գիշեր ու զօր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ու՞ր, ու՞ր է կորած սերս, ու՞ր,
Ու՞ր են վառ հույսերս, ու՞ր,
Ու՞ր է սերս` ջինջ, մաքուր:
Տե՛ր, օգնի՛ր, ճամփա ցու՛յց տուր,
Որ, որ չայրվեն հույսերս զուր,
Ես գտնեմ իմ սերը լուռ,
Որ գրկեմ ամուր-ամուր
Ու տամ ջերմ սիրո համբույր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ու՞ր, ու՞ր է կորած սերս, ու՞ր,
Ու՞ր են վառ հույսերս, ու՞ր,
Ու՞ր է սերս` ջինջ, մաքուր:
Տե՛ր, օգնի՛ր, ճամփա ցու՛յց տուր,
Որ, որ չայրվեն հույսերս զուր,
Ես գտնեմ իմ սերը լուռ,
Որ գրկեմ ամուր-ամուր...
(ԿՐԿՆԵՐԳ)
Ու՞ր, ու՞ր է կորած սերս, ու՞ր,
Ու՞ր են վառ հույսերս, ու՞ր,
Ու՞ր է սերս` ջինջ, մաքուր:
Տե՛ր, օգնի՛ր, ճամփա ցու՛յց տուր,
Որ, որ չայրվեն հույսերս զուր,
Ես գտնեմ իմ սերը լուռ,
Որ գրկեմ ամուր-ամուր
Ու տամ ջերմ սիրո համբույր: