«Սերը Չի Ծերանում» Կ. Օրբելյան
1. Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,
Դու արև ես՝ լույսով ես հարուստ,
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:
Կրկներգ: Լա, լա, լա…..
Անցնում են օրեր և հեռանում,
Լա, լա, լա…..
Մեր սերը երբեք չի ծերանում:
2. Դու և մոտ ես, և անչափ հեռու,
Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու,
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:
Կրկներգ: Լա, լա, լա…..
Անցնում են օրեր և հեռանում,
Լա, լա, լա…..
Մեր սերը երբեք չի ծերանում:
3. Նայում եմ քո բարի աչքերին,
Եվ դառնում եմ նորից քո գերին,
Արցունքներդ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք սեր է, այրող սեր:
Արցունքներդ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք սեր է, այրող սեր:
Կրկներգ: