“Ետ Արի Ու Մի Գնա”
1. Մութ գիշեր է, իմ կողքին դու չկաս,
Աստղերի պես ինձ դարձել ես անհաս:
Անկարող է առանց սեր ես մնամ,
Արծիվ, թև տուր, քեզ հետ վեր սլանամ:
Կրկներգ (2x): Ետ արի ու մի գնա,
Մութ է կյանքը իմ, շատ աղոտ է;
Լույս չկա առանց քեզ…
2. Հեռացել ես, ինձ թողել ես մենակ:
Քո գերին եմ տարիներ շարունակ:
Այս գիշերը թող մի քիչ երկարի,
Ու արծիվը քեզ հեռվից ետ բերի:
Կրկներգ (2x):
3. Մեղեդի հնչիր կամաց,
Թող կորչի անցյալն անդարձ,
Ու լինենք հավետ իրար սիրահար:
Քամիներ, կանգնեք մի պահ,
Ես գտա իմ սերն անմահ,
Ու լինենք հավետ իրար սիրահար:
Կրկներգ (2x): Ետ արի ու մի գնա,
Մութ է կյանքը իմ, շատ աղոտ է;
Լույս չկա առանց քեզ…
Լույս չկա առանց քեզ…
Լույս չկա առանց քեզ…