“Այստեղ Եմ Ծնվել”
1. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ:
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք...
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Կրկներգ: Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել:
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
2. Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ…
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ...
Քեզ հետ կիսել եմ ես միշտ,
Եվ խնդություն, և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Կրկներգ: Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել:
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան: