ՎԱՐԴԻ ԹԵՐԹԵՐ
Ամպ ու երկինք որոտացին, ու կաթիլներ լուռ թափվեցին
Ծառ ու ծաղիկ օրօրվեցին, ու նոր սիրո երգ հյուսեցին
Քամին այդ մեր երգը լսեց, կամաց-կամաց սիրահարվեց,
Եվ այդ սիրուց երգ հանդարտվեց….
ԿՐԿՆԵՐԳ
Երկու սրտեր վարդի թերթեր հանդիպեցին գտան իրար
Ու երդվեցին լույսին անմար, երազեցին սիրո համար
Եվ այդ պահին նոր հասկացան, թե սիրելը ինչ է իմացան
Ու երկու սրտերը վարդի թերթերը միացան
Ես քեզ պաշտպան ու պահապան, միշտ կլինեմ իմ ողջ կյանքում
Ու այս հավերժ լույս աշխարհում, մեզ կուղեկցի երազն արթուն
Թե այս կյանքում քո աչքերից ադամանդներ թափվեն նորից
Թող միայն լինեն երջանկության արցունքներից…
-2-
Ով է ասել որ սեր չկա, որ սիրո մեջ տառապանք կա
Դու քեզանում մեղքը փնտրիր, սիրո հարցում դո&#