Կյանքն իմ` տխուր ու անիմաստ,
Դարձավ կարծես սիրո երազ
Ես քեզ տեսա, հասկացա` սիրահարվել եմ
Միանգամից արև ծագեց,
Միանգամից գարուն բացվեց,
Ծառ ու ծաղիկ միանգամից ծաղկեց
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ հասցեով սերն է եկել,
Մի վայրկյանում կյանքն իմ փոխել.
Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ.
Սիրահարվել եմ...(2x)
Լույս է թվում գիշերն այսօր.
Չկա թախիծ, չկա կարոտ
Ես քեզ տեսա, սիրտն իմ նորից
Նորից երգում է...
Ես մոռացել եմ ամեն ինչ,
Սեր է ինձ պետք ու էլ ոչինչ
Ես քեզ գտա ու հասկացա`
Սիրահարվել եմ...
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ հասցեով սերն է եկել,
Մի վայրկյանում կյանքն իմ փոխել.
Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ.
Սիրահարվել եմ...(2x)
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ հասցեով սերն է եկել,
Մի վայրկյանում կյանքն իմ փոխել.
Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ.
Սիրահարվել եմ...(4x)
Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ.
Սիրահարվել եմ, սիրահարվել եմ...