ԶՈՎ ԳԻՇԵՐ
Զով գիշեր է, դուրս եկ, լուսնյակը նորել է,
Նո՛ւշ աղջիկ, քո սիրուց հանգիստս կորել է,
Էդ չինար հասակդ իմ խելքս տարել է.
Անո՛ւշ յար, շուտ արի, քնքո՛ւշ յար, շուտ արի:
Բոյ ու բուսիդ մատաղ,
Ջեյրա՛ն ջեյրա՛ն, ջեյրա՛ն,
Մետաքս հյուսիդ մատաղ,
Ջեյրա՛ն ջեյրա՛ն, ջեյրա՛ն:
Աստղեր կշողշողան կապուտակ երկնքեն,
Վառեցիր իմ հոգին քո սև-սև աչերեն,
Համբերանքս կտրավ, լալիս եմ քո ձեռքեն...
Անո՛ւշ յար, շուտ արի, քնքո՛ւշ յար, շուտ արի:
Ափսոս էս գիշերեն, որ մենակ ման կուգամ,
Կաղաչեմ՝ դուրս չես գա, առանց քեզ ո՞ւր գնամ,
Թե հոգիս էլ ուզես, ազիզ ջան քեզ կուտամ,
Անո՛ւշ յար, շուտ արի, քնքո՛ւշ յար, շուտ արի: