Հագել կապել նախշուն տարազ,
Նազան աղջիկ էտ ուր կերթաս։ *2
Տարազը քեզ շատ է սազում,
Վեր կաց խոսենք, ուր ես վազում։ *2
կրկներգ
Ախ նազան է նազան յարս,
Նազով խորովես ջիգյարս,
Վառես հոգիս, կտրես ճարս։
Երգում եմ աշուղ Քյարամի պես,
Եկ սիրտս բանամ դարդս քեզ,
Նազան աղջիկ սերս դու ես։
Տեսքիդ մասին հեռվից լսել,
Եկել եմ յար դուռդ հասել։ *2
Պատուհանդ բաց արա յար,
ՄԻ թող մնամ կանգնած շիվար։ *2
Կրկներգ
Սիրունացել, գեղեցկացել,
Նորահարս ես արդեն դարձել։ *2
Կարոտիս դեմ հնար չունեմ,
Կխենթանամ, թե չտեսնեմ։ *2
Կրկներգ *2