Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:
Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:
Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:
Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:
Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի: