Երգը խոսքերը՝
1.
Թե ասեմ
ոնց եմ քեզ սիրում
Բառերը չեն հերիքի
Թե ասեմ
Ով ես իմ կյանքում
Դերերը չեն հերիքի
Արևելքն ու Արևմուտքը
Կորցրել են հետքն արևի…
Արևն ինքն էլ խռովել է
Քո դեմ Խամրել երևի…
Կրկն։
Ես ապրում եմ քո անունով
ու մեռնում քո անունից
Էս կյանքում քեզ շատ սիրելով
Հասկանում որ պետք ես դու ինձ
2.
Չգիտեմ
Ես ուրիշ մեկին,
Ումով էսքան հիանամ…
Չգիտեմ
Ես ուրիշ մի սիրտ
Որի սիրով լիանամ…
Արևելքն ու Արևմուտքը
Կորցրել են հետքն արևի…
Արևն ինքն էլ խռովել է
Խամրել քո դեմ երևի…
Կրկն։
Ես ապրում եմ քո անունով
ու մեռնում քո անունից
Էս կյանքում քեզ շատ սիրելով
Հասկանում որ պետք ես դու ինձ
3. Էն Ինչ զգում եմ,
Ասելը սեր է,
Քիչ կլինեն ասված բառերը…
Դու ինձ հարցրու՝
Թե Ինչ է սերը,
Ես քեզ կգրկեմ ասելու տեղը…