Այս առավոտ քեզ եմ հիշել
ոնց եմ ուզում քեզ տեսնել գրկել
Արշալույսի շողերն այսօր հույս են տալիս ու երգում օրոր
Հոգիս կարծես գարունքի պես
խինդով լցվել ու կանչում է տես
այգիներում վարդերն անուշ
բույր են տալիս ու կանչում
Կռունկները այս առավոտ
գարունքի պես եկել են երգելով
Մեղմիկ մեղմիկ շշուկներով
իրենց յարին կանչում են պարելու
Այս առավոտ հոգիս թաքուն
քո տաք գրկում սեր է երազում
Սիրտս բացված վարդի նման
բույր է տալիս ու կանչում անձայն