Մայր՝ անսահման է սերը քո անգին է,
Մամ՝ ամենաբարին հենց քո հոգին է,
Իմ կյանքը քեզանով սկսվեց,քո մաքուր ու ջերմ սիրով լցվեց,լույսով պատվեց,
Թե նեղացրել եմ գիտեմ ես,
Որ սիրտն է քո բարության ծով,
Ինձ կներես:
Կրկներգ:
Մայր իմ սիրտս տամ քեզ նվիրեմ իմ կյանքը,
Ինչ էլ որ լինի դու ես ամենաթանկը,
Միշտ կողքիտ եմ մամ քանի ես կամ:
Մամ իմ հույսի փարոսն ես ,իմ աշխարհը,
Դու միշտ արթուն ես ինձ սպասում ես տանը
Ու աշխարհում թե կա մի մարդ,ում կողքին անգամ վայրկյան է թանկ,դու ես իմ մայր
Մամ ինձ ներիր թե քիչ եմ ես ,քեզ գրկել ասել կյանքից էլ շատ եմ սիրում քեզ։