Զով գիշեր է, դուրս եկ, լուսնյակը նորել է,
Նուշ աղջիկ, քո սիրուց հանգիստս կորել է,
Էդ չինար հասակդ իմ խելքս տարել է,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։
(Կրկներգ).
Բոյ ու բուսիդ մատաղ,
Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
Մետաքս հուսիդ մատաղ,
Ջեյրան, ջեյրան, ջեյրան։
Ափսոս էս գիշերին, որ մենակ ման կուգամ,
Կաղաչեմ, դուրս չես գա, առանց քեղ ո՞ւր գնամ,
Թե հոգիս կուզես, ազիզ ջան, քեզ կուտամ,
Անուշ յար, շուտ արի, քնքուշ յար, շուտ արի։
(Կրկներգ).
Բոյ ու բուսիդ մատաղ,
Ջեյրան, ջեյրան, ջեյրան,
Մետաքս հուսիդ մատաղ,
Ջեյրան, ջեյրան, ջեյրան։