Կռիվ է մենք էլ ընկանք սուգ է ամենուր,
Խոցվել է Հայաստանս վիշտ է ընդհանուր,
Ներեք մեզ որ զոհվեցինք ուրիշ ելք չկար,
Ներեք մեզ Մայրեր, սգավոր Մայրեր։ 2
ԿՐԿՆԵՐԳ
Ինչու է այսքան խախտվել կարգը բնության,
Որ Հայրն է ջահել որդուն դնում գերեզման,
Ինչու է այսքան դաժան դարձել աշխարհը,
Անարդար աշխարհ, անօրեն աշխարհ։ 1
2
Իմ անուշ,իմ սիրասուն,իմ անգին Մայրիկ,
Գիտեմ որ չէս հարմարվում այս դաժան վշտին,
Դաժան էր,ուժերն էին խիստ անհավասար,
Ընկանք որ հավերժ ապրի Արցախ աշխարհ։ 2
ԿՐԿՆԵՐԳ
Ինչու է այսքան խախտվել կարգը բնության,
Որ Հայրն է ջահել որդուն դնում գերեզման,
Ինչու է այսքան դաժան դարձել աշխարհը,
Անարդար աշխարհ, անօրեն աշխարհ։ 2