Սերս քո անունով
֊ 1 ֊
Ես ունեմ իմ սրտում
Սիրո մեծ մի աշխարհ
Այդ սիրո աշխարհում
Հանդիպել ենք իրար։
Ես ունեմ իմ սրտում
Սիրո մեծ մի աշխարհ
Ուր միայն ես ու դու
Ենք ապրում։
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Ուզում եմ, որ սերս այսօր
Ես անվանեմ քո անունով
Դու ես ֊ դու ես իմ
Կյանքը լցրել սիրով։
Աչքերով ֊ շուրթերով
Մենք իրար կանչում ենք սեր
Այն իմ ու Քո մեծ երազանքն էր
Իրական դարձած,
Սերս քո անունով
Սրտիցս տալիս եմ քեզ
Սերն է ապրում մեր սրտերում ։
֊ 2 ֊
Քեզ ամուր գրկելով
Սեր եմ տալու անմար
Եվ իրար սիրելով
Ապրելու ենք երկար։
Քեզ ամուր գրկելով
Սեր եմ տալու անմար
Սիրո համբյուրներով
Իմ անսպառ։
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Ուզում եմ, որ սերս այսօր
Ես անվանեմ քո անունով
Դու ես ֊ դու ես իմ
Կյանքը լցրել սիրով։
Աչքերով ֊ շուրթերով
Մենք իրար կանչում ենք սեր
Այն իմ ու Քո մեծ երազանքն էր
Իրական դարձած։
Սերս քո անունով
Սրտիցս տալիս եմ քեզ
Սերն է ապրում մեր սրտերում ։
Սերն է ապրում . . .
Այսօրվանից ամեն մի զարկ
Որ կլսես դու իմ սրտից
Տալիս եմ այն քեզ
Հենց այս վայրկյանից։
Աչքերով ֊ շուրթերով
Մենք իրար կանչում ենք սեր
Այն իմ ու Քո մեծ երազանքն էր
Իրական դարձած,
Սերս քո անունով
Սրտիցս տալիս եմ քեզ
Սերն է ա~պրում
Մեր սրտերում
Սերն է ապրում . . .
Մեր սրտերում ։