Harut Pambukchyan 50-ic Heto минус

00:00 / 05:37
Loading
Скачать
0
1385
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус (нейромастер)
Свойства файла: 12,8 Мб 320 кбит/с
Загружено: Vahe Shahenc @ 05.02.21
Текст песни «50-ic Heto»
  
                      I
Հիսունից հետո դառնում են մարդիկ մի քիչ մտածկոտ,
Փորձում են ասես անցյալից մաքրել էջերը կեղտոտ
Հիսունից հետո արագ է այնքան պտտվում տարին,
Որ չես հասցնում արդեն տարբերել չարը ու բարին
Հիսունից հետո սեղանը քեֆի կիսատ են թողնում,
Որից նախկինում մինչև առավոտ չէին բաժանվում։

Կրկ․
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ
Հազար երանի նրան ով ունի,
Անհոգ ապրելու ժամանակ։

                      II
Հիսունից հետո փորձում ենք փնտրել, բայց էլ չենք գտնում
Այն աղջիկներին, որոնց նախկինում չէինք որոնում,
Աղջիկները այն, որոնց համբույրից չէնիք հագենում
Հիսունից հետո դառնում են երգեր քո երգացանկում
Երանի նրանց ովքեր Հիսունից առաջ են ապրում
Ու երգացանկում դեռ սիրո մասին երգեր են գրում։

Կրկ․
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ
Հազար երանի նրան ով ունի,
Անհոգ ապրելու ժամանակ։

                     III
Հիսունից հետո ընկերները հին հերթով հեռանում
Տեղերը նրանց արդեն մեկընդմիշտ թափուր են մնում
Հիսունից հետո կյանքն է մեզնից, թե մենք ենք հոգնում,
Որ թվում է թե էլ էս աշխարհից բան չենք հասկանում
Հիսունից հետո կորցրածդ շատ շահածդ ոչինչ
Դատարկ է թվում արդեն ամեն բան, արդեն ամեն ինչ։

Կրկ․
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ
Հազար երանի նրան ով ունի,
Անհոգ ապրելու ժամանակ։

                      IV
Հիսունից հետո նույնիսկ հայելին մեզնից ամաչում
Ու ցույց է տալիս թե ինքն էլ արդեն մեզ չի ճանաչում
Հիսունից հետո դառնում ես հանկարծ մի փաստի վկա,
Որ քո անցած կյանքն արդեն շտկելու ժամանակ չկա
Ժամանակն անտես անկոչ հյուրի պես այցելում է քեզ,
Հասկացնում ասես, որ ինքդ քեզնից շուտով կազատվես։

Կրկ․
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ
Հազար երանի նրան ով ունի,
Անհոգ ապրելու ժամանակ։
Текст добавлен: Vahe Shahenc